Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

07 փետ 2023 15:50

Տեսանյութ.Տպավորություն թող չստեղծվի, թե ԱԺ-ում դատավարություն է տեղի ունենում

«Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի, կամ իր փայատերերը, կամ իրեն հրաման տվողներն իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերին: «Կարծում եմ՝ եկել է ժամանակը վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը, դա հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի հասցված իրականություն է: Հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ հետագայում դատավճիռ կլինի, կշարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան»,- ավելացրել է ԱԺ նախագահը:
 Ես չեմ կարծում, որ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո կարող է ՀՀ ժողովրդին շեղել որևէ բանից։ Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ընդդիմադիրների քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահանին տեղի ունեցող հարձակումների կամ թշնամու քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա։ Եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական օակարգերից և խնդիրներից ՀՀ ժողովուրդը չի շեղվի»,- ասաց նա։

Խոսելով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդության հարցով ԱԺ այսօրվա նիստի մասին՝ Սիմոնյանն ասաց, որ տպավորություն թող չստեղծվի, թե ԱԺ-ում դատավարություն է տեղի ունենում։
«Ներքին պառակտման հարց չկա այստեղ, մեզ ավելի շատ մեղադրում են երկաթե մանդատը չկիրառելու, թավշյա լինելու մեջ»,- նշեց ԱԺ նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր