Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասին անհարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր ժողովրդի զգացումները          Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրшերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի       Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված գործարարի ընկերությունը. «Հետք»    

08 փետ 2023 13:34

Թուրքիայում Էրդողանի դեմ բողոքող քաղաքացու ձայնն անջատել են ուղիղ եթերի ժամանակ

Թուրքական «Habertürk» հեռուստաընկերությունը երկրաշարժից հետո Քահրամանմարաշից (Մարաշ) ուղիղ եթերով նկարահանումներ է իրականացրել՝ փորձելով պարզել նաև քաղաքացիների տրամադրությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։




Հաղորդավարը խոսափողը մեկնել է մի տուժած քաղաքացու, որը դժգոհությամբ ասել է․ «Էրդողանն ասում է AFAD-ը (Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչություն) հասցնում է (օգնություն- խմբ․), ու՞ր է, թե հասցնում է»։


Հետո կրկին խոսափողը մոտեցնում են քաղաքացուն, որը, շարունակելով բողոքն, ասում է, որ մի հարկում 12 հոգի են եղել, սակայն ոչ ոք չի պայքարել, բոլորն էլ ստել են։ Միայն երեկոյան եկել են նկարահանումներ արել ու թողել գնացել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր