Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

09 փետ 2023 12:29

Ձեզ տեղն է. Բերեցիք բերեցիք, գովելով, լռելով, Թուրքիային մտցրեցիք տարածաշրջան, որտեղից այսօր էլ դուրս հանել չեք կարողանում

«Թուրքիայում երկրաշարժ է, Թուրքիայում աղետ է։ Նույն Թուրքիան, Կնյազ Հասանովի հայրենակիցներին երեկ չէ առաջին օրը գնդակոծում էր Հյուսիսային Սիրիայում։ Թուրքիան մնացե՞լ է  նույնը, թե՞ ոչ, պարոն Հասանով, ասեք»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


Նշենք, որ Կնյազ Հասանով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն  պատագամավոր է, Հայաստանում ազգային փոքրամասնություններից քրդական համայնքի ներկայացուցիչ։


Մանուկյանը նշեց, որ նույն Թուրքիան հրաժարվել է  ընդունել Կիրպոսի  Հանարապետության օգնությունը, քանի որ ինքը տարբերակում է դնում։


«Շատ խոսվեց՝ արժեր օգնություն ուղարկել Թուրքիա ու հիշում են 1999, 2008-9 թվականերին։ Ախր 1999 թվականին, 2008 թվականին Թուրքիան գլուխը մի փոքր որ բարձրացնում էր, Արցախի հարցով մի բառ ասում էր, Հայաստանից գլխին տալիս էին, ստանում էր հայկական դիվանագիտության հակազդեցությունը։ Հազար հատ հայտարարություն էր լինում։


Բերեցին բերեցին, այդպես գովելով, լռելով, չարձագանքելով մտցրեցին տարածաշրջան, որտեղից այսօր էլ դուրս հանել չեն կարողանում։


1999 թվականի Թուրքիան բերում եք, 2020 թվականի պատերազմի ընթացքում ամբողջական մասնակցություն ուենցած Թուրքիայի հետ համեմատո՞ւմ եք, նո՞ւյնն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 


Նա նաև դիմեց Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների պատգամավորներին. «Սիրելի գործընկերներ, կներեք այս ամբիոնից  իշխանական տարբեր պատգամավորների ուղղակի մեր երկրի, մեր երկու հանրապետությունների, մեր  ժողովրդի շահերին 180 աստիճան հակասող հայտարարությունների համար։


Բայց արցախցի սիրելի գործընկերներ, կուզեմ անկեղծ ասել՝ ձեզ տեղն է, հատկապես իշխանական խմբակցություններ։ Սիրելի պատգամավորներ, ձեզ տեղն է, քանի տարի ասում էինք, որ Հայաստանի իշխանության ղեկին հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող, հակառակն անող ուժ է, հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող եք փոխել։ Տեսաք՝ չեք փոխում, տեսաք՝ նույնիսկ ձեր ահազանգից հետո ավելի ահավոր հայտարարություններ են լինում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր