Արամ Սարգսյանը՝ նորից տրոյական ձիու կերպարում. «Հրապարակ»          Քոչարյանի թիմից ովքեր ցուցակի առաջնային տեղերում կլինեն. «Հրապարակ»       Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել. «Ժողովուրդ»    

09 փետ 2023 14:03

Ի գիտություն նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիքներին

2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետևանքով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։


ԱՍՀ նախարարությունից  հայտնում են, որ միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։ 


Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից վերոնշյալ կենսաթոշակների և նպաստների բարձրացված չափերն ու 2023 թվականի հնարավոր բարձրացումները նպաստառու ընտանիքների ամբողջական եկամտի կազմում չեն հաշվարկվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։


Այսպիսով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր