ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

13 փետ 2023 12:10

Թուրքիան՝ խոշորագույն երկրաշարժերի տասնյակում.Թուրքիայի երկրաշարժը հատկապես անբարենպաստ ժամանակ տեղի ունեցավ` գիշերվա կեսին և դաժան ձմռան պայմաններում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը տեղ են գտել աշխարհում երբևէ գրանցված, ցամաքային էպիկենտրոն ունեցող խոշորագույն ստորգետնյա ցնցումների տասնյակում: Այս մասին հայտարարել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսսենը։
«Դրանք կործանարար դարձան մասշտաբների և գտնվելու վայրի համադրությամբ` Թուրքիայի խիտ բնակեցված հատվածում»,-պրոֆեսորի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը:
Նա նշել է, որ ամենաուժեղ երկրաշարժերը սովորաբար տեղի են ունենում օվկիանոսներում։
Նիսսենը հիշեցրել է, որ Թուրքիայի պատմության մեջ տարերային աղետն ամենամահաբերն էր 1939 թվականին, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 30 հազար մարդ:
Գիտնականը հավելել է, որ երկրաշարժի ժամանակը «հատկապես անբարենպաստ էր», քանի որ այն տեղի է ունեցել գիշերվա կեսին և դաժան ձմռան պայմաններում:
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Նույն երկրաշարժը ավերածություններ է գործել նաև Սիրիայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր