Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

15 փետ 2023 13:13

Որպես նույն Աստծո զավակներ, ամեն ինչ մի կողմ դրեցիք, ձեռք մեկնեցիք. Առանձին-առանձին մենք մի կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս.Սերդար Քըլըչը ՝ Ռուբինյանին

ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի բանագնացն է, հայտարարել է, որ Թուրքիա ուղարկված հայ փրկարարներն Ադըյաման քաղաքում երկու կնոջ են փրկել թուրք ու ամերիկացի փրկարարների հետ։


Թվիթերի իր միկրոբլոգում նա հպարտություն է հայտնել։


Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն էլ կիսել է Ռուբինյանի գրառումն ու նշել.


«Առանձին-առանձին մենք մի կաթիլ ենք: Միասին օվկիանոս ենք»: Սա այն օրն է, երբ մենք բոլորս մի կողմ դրեցինք մեր էթնիկ պատկանելությունը, ազգությունն ու կրոնը և որոշեցինք շարունակել ցուցաբերել մարդասիրության և մարդկայինի հանդեպ համերաշխության ամենաբարձր մակարդակ՝ որպես նույն Աստծո զավակներ։  Աստված օրհնի ձեզ բոլորիդ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր