Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

16 փետ 2023 17:10

Ես պատրաստ եմ ռուսների հետ միասին կռվել Բելառուսի տարածքից միայն մեկ դեպքում, պատերազմը բոլորովին այլ բնույթ կստանա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասահմանյան եւ բելառուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ինչ պայմաններում Հանրապետությունը պատրաստ կլինի գործի դնել իր բանակը:


«Ես պատրաստ եմ ռուսների հետ միասին կռվել Բելառուսի տարածքից միայն մեկ դեպքում,  եթե այնտեղից գոնե մեկ զինվոր գա Բելառուսի տարածք՝ սպանելու իմ ժողովրդին։ Եթե նրանք ագրեսիա իրականացնեն Բելառուսի դեմ, պատասխանը կլինի ամենադաժանը։ Եվ պատերազմը բոլորովին այլ բնույթ կստանա»,- «Belta.by»-ի փոխանցմամբ, ընդգծել է Բելառուսի առաջնորդը։


Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև մյուս հարևաններին։


Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ընդգծել է, որ դեռևս մինչ Ռուսաստանի կողմից  հատուկ ռազմական գործողություն սկսելը, Ուկրաինան հարված էր պատրաստում բազմակի հրթիռային համակարգերով։


«Դրանք ուկրաինական կողմի կանխամտածված գործողություններն էին։ Ես միայն չգիտեմ, թե ինչու էր դա անհրաժեշտ: Նրանք առաջին րոպեներին հարվածի են ենթարկվել Բելառուսի տարածքից։ Դա մի քանի րոպե առաջ էր՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր