Մենք բացասական վերաբերմունք ունենք Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը          Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը       Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման    

10 ապր 2023 18:09

Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պետք է Բելառուսը պաշտպանի որպես սեփական տարածք. Լուկաշենկոն՝ Շոյգուին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ասել է, որ արտաքին ագրեսիայի դեպքում Մինսկին սեփական տարածքը պաշտպանելու երաշխիքներ են անհրաժեշտ Մոսկվայից, փոխանցում է «ԲելՏԱ»-ն։


«Բանակցություններում դա հնչել է այնպես, որ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանում է Բելառուսը որպես սեփական տարածք։ Ահա այսպիսի անվտանգության երաշխիքներ են մեզ անհրաժեշտ»,- ասել է նա:


Լուկաշենկոն նշել է, որ 1994 թվականին Բուդապեշտի հուշագրի կնքումից հետո, Արևմուտքը երդվել էր «լիակատար անվտանգություն ապահովել Ղազախստանին, Ուկրաինային և Բելառուսին», բայց հետո ոտնահարեց այդ համաձայնագրերը և հիմա «անվտանգություն չկա»։


Լուկաշենկոն ասել է, որ այդ հարցը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում. վերջինս աջակցել է իր բելառուս գործընկերոջը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր