Տեսանյութ.Ինչու են մարդիկ զբաղվում ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ, դրա անցանկալի հետևանքները          Մենք պետք է ընտրենք ամենակեր դառնալը, չեմ ուզում ագրեսիվ դառնալ, պարզապես ուզում եմ իմանանք ինչպես պաշտպանվել       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

18 փետ 2023 14:54

Ինչո՞ւ է Արսենյանի որդու տվյալները բացակայում ընտրողների ռեգիստրից․ Hraparak.am

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու տվյալները ՀՀ ընտրողների ռեգիստրից բացակայում են։ Hraparak.am-ը՝ որոշել է պարզել, թե ինչն է պատճառը, չէ՞ որ նա 27 տարեկան է եւ ընտրելու իրավունք ունի, ինչը նշանակում է, որ էլեկշնի կայքում ընտրողների ցանկում պետք է լինեին տվյալները։ Նշենք, որ քաղաքացի Գուրգեն Գուրգենի Արսենյանը 2 տարի ազատազրկման է դատապարտվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով։


Նրան առաջադրված մեղադրանքը եւ մեղսագրված արարքը ենթադրում են առավելագույնը 4 տարվա ազատազրկում, այսինքն՝ Քրեական օրենսգրքի իմաստով միջին ծանրության հանցագործության մասին է խոսքը, մինչդեռ, ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք: Այսինքն՝ ենթադրվում է, որ Գուրգեն Գուրգենի Արսենյանի տվյալների բացակայությունը ՀՀ ընտրողների ռեգիստրից չի կարող կապված լինել նրա՝ դատապարտված լինելու հանգամանքով, ավելին՝ նա 2022-ի սեպտեմբերի 9-ին պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել, հետեւաբար, չի կարող ընդգրկված լինել քրեակատարողական հիմնարկի ընտրական ցուցակներում։


Նախ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փորձեցինք պարզել պատճառը։ ԿԸՀ-ից պատասխանեցին, որ ընտրողների ռեգիստրը վարում եւ ցուցակը կազմում է լիազոր մարմինը՝ ոստիկանությունը։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից մեր հարցմանը, թե ինչ պատճառով Արսենյանի որդու տվյալներն ընտրողների ռեգիստրում չկան, պատասխանեցին հետեւյալ կերպ․ «Ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն փոխվում է ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ` պատիժը քրեակատարողական հիմնարկում կրելիս: Ազատազրկման դատապարտված անձանց փաստացի բնակության եւ հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը պատիժն իրականացնող մարմնի ղեկավարը 7-օրյա ժամկետում ներկայացնում է հիմնարկի գտնվելու վայրի տեղական ռեգիստր: Վերոգրյալ դրույթների համատեքստում, քրեակատարողական հիմնարկում գտնվելու դեպքում անձը հանվում է հաշվառումից՝ հաշվառվելով քրեակատարողական հիմնարկի հասցեով։ Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ քվեարկության օրվանից 3 օր առաջ:


Անհրաժեշտ է նկատել, որ քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների տվյալները չեն հրապարակվում։ Պատժի կրումից ազատվելուց հետո անձը պետք է կրկին դիմի նախկին կամ նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվելու համար։ 


Ինչպես նշեցինք՝ Արսենյանի որդին ազատ է արձակվել 2022 թվականի սեպտեմբերի 9-ին, եւ եթե նա հաշվառված լիներ մինչեւ նոյեմբեր ամիսը, ապա նրա տվյալները կներառվեին ընտրողների ռեգիստրում։ Փաստորեն ստացվում է, որ Գուրգեն Արսենյան կրտսերը պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել, սակայն որեւէ տեղում չի հաշվառվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր