Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

20 փետ 2023 11:50

Մենք զինվոր ենք տվել, հավի ճուտ չէին, սգո օր էլ չեն հայտարարել. Սա տեռոր է եղել. մաղել ենք տարածքը, 7 հեռախոս ու ժամացույցներ ենք գտել

Մենք զինվոր ենք տվել, հավի ճուտ չէին, սգո օր էլ չեն հայտարարել. Ալեն Սիմոնյանը ճոռոմ-ճոռոմ խոսում է, մի օր ինքը գնացել, տեսե՞լ է, թե էդ զինվորն այդտեղ ոնց է ապրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից մեկի հայրը:


Նրա խոսքով, իրենք են երեխաների համար պայմաններ ստեղծել՝ ջուր քաշել, ռեմոնտ արել եւ այլն:


«Ում հրամանով եւ ոնց  է ստացվել, որ պատճառահետեւանքային կապերը չեն պարզել ու չկա ԱԻՆ-ի նկարները: ԱԻՆ-ը պարտավոր էր նկարահանել դեձպքի վայրը, ոչ ոք իրավունք չուներ դիակները հանել առանց նկարահանման: Ում հրամանով է դա եղել, պաշտպանության նախարարի՞, վարչապետի՞: Մենք ծնողներով կատարել ենք մեր հետազոտությունները, մաղել ենք ամբողջ դեպքի վայրը,  7 հեռախոս ենք գտել, ժամացույցներ ենք գտել, այլ իրեր ենք գտել: Հատակը վառված չէ, հրդեհը սկսվել է միջանցքից, ներս ես մտնում, մի փոքր մաս վառված է ու վառված է երեխեքի գլխների հատվածի մասը: Էդ հրդեհը թռնելու հատկություն ունե՞ր: Միջանցքի հատակի ներկն էլ թափած չի»,-ասաց նա:


Զոհված ծնողի հայրը չի հավատում կապիտանի տված ցուցմունքներին. «Իր արյան մեջ եղել է նարկոտիկի պարունակություն, հետո պարզվեց, որ չկա: Էդ կապիտանը իր կյանքով պատասխանատու էր մեր երեխեքի համար, օրվա հերթապահն ինքն է եղել: Եթե ինքը պարկեշտ սպա էր, թող պառկեր բենզինի կանեստրի վրա, դուրս հաներ»:


Զոհված զինվորներից Արտյոմ Գրիգորյանի պապն էլ հավելեց. «Սա եղել է տեռոր՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Սա քաղաքական չէ: ես պահանջում եմ նախարարությունց, ոնց տարել են մեր երեխին, թող բերեն տան, եթե չէ, ուրեմն  իրենք պետք է մոխրանան: Կամ պաշտպանության նախարարն ինչու հրաժարական չի տալիս, ամոթի զգացում ունի՞, թե՞ չունի: Թող հրաժարական տա, 15 երեխեքը խաղաղ պայմաններում կացարանում վառվե՞ն: Ես երեկ պետք է քեֆ անեի, որ երեխես տուն է գալիս, իսկ հիմա ինքը չկա, ով է տալու դրա պատասխանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր