Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

20 փետ 2023 15:10

Թուրքական լրատվական դաշտում Զախարյանից մեջբերումը՝ Թուրքիայում հանդես գալու մտադրության մասին, կեղծ է, նա ոչ մի մեկնաբանություն չի տվել

Մոսկվայի «Դինամոյի» մամուլի ծառայությունը հերքել է թուրքական լրատվամիջոցների հրապարակումները ռուսական ակումբի եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի վերաբերյալ։


«Արսեն Զախարյանը ոչ մի մեկնաբանություն չի տվել թուրքական լրատվամիջոցներին եւ թուրք լրագրողներին։ Թուրքական լրատվական դաշտում Զախարյանից մեջբերումը կեղծ է»,- «Դինամոյի» հաղորդագրությունը հրապարակել է ռուսական Sport24-ը։




Ավելի վաղ որոշ թուրքական լրատվամիջոցներ գրել էին, թե Զախարյանը թուրք լրագրողի հետ զրույցում խոսել է Թուրքիայում հանդես գալու մտադրության մասին։


Հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Ստամբուլի «Գալաթասարայը»։ Զախարյանի հրաժարագինը 15 միլիոն եվրո է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր