Բնավորության գաղտնիքները բացահայտելու համար, ընտրեք այն մատանին, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս          Օկուպացված Քարվաճառում բեռնատար է պայթել, Ադրբեջանի 5 զինծառայող վիրավոր է       Դոնալդ Թրամփը հայտնել է 2028 թվականի ընտրություններում իր հավանական իրավահաջորդի անունը    

21 փետ 2023 19:30

Տարօրինակ երեւույթներ. Ճապոնիայում լողափին 1,5 մետր տրամագծով կասկածելի գունդ է հայտնաբերվել

Ճապոնական ոստիկանությունը սահմանափակել է մուտքը դեպի Շիզուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի Էնշուհամա լողափ այն բանից հետո, երբ ափին հայտնաբերվել է մոտ 1,5 մետր տրամագծով կասկածելի գունդ, որը, ենթադրաբար, մետաղից է, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Daiichi TV-ին հղումով։


Գունդը լողափին հայտնաբերել է տեղի բնակիչը, որը ոստիկանություն է կանչել։ Ներկայումս օբյեկտը ստուգում են դեպքի վայր ժամանած մասնագետները։


Գնդի լուսանկարներն ուղարկվել են նաև Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի և առափնյա պահպանության փորձագետներին:
Ռումբի սպառնալիքի պատճառով մարդկանց խնդրում են չմոտենալ հաստատությանը։
Լրատվամիջոցների կողմից տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ առարկան հարթ գնդիկ է՝ շագանակագույն բծերով, որոնք նման են ժանգի: Երկու կողմից ունի անցքերով ելուստներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր