«Հայրենիքը» կուսակցությանը չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին          Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան       14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին, ով էլ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց    

22 փետ 2023 16:10

Նովոսիբիրսկ են հասցվել հարյուրից ավելի դագաղներ՝ զինվորների մարմիններով

Ուկրաինայից Նովոսիբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայան են հասցվել ռուս զինծառայողների մարմիններով հարյուրից ավելի դագաղներ։ Այս մասին հայտնել է Sibir.Realii-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներից մեկում հրապարակված ականատեսի տեսանյութը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նովոսիբիրսկից նկարահանված կադրերում երևում են առանձին սենյակում գտնվող փայտե տուփեր, որոնց մեծ մասի վրա կցված են մահվան վկայականներ:
 
Sibir.Realii-ի լրագրողներին հաջողվել է հաստատել զոհերից մեկի ինքնությունը։ «Խակասիայից 39-ամյա Սերգեյ Յումաշևն է, Սերգեյի դասընկերները հայտնել են, որ փետրվարի 25-ին նրա մարմինը կտեղափոխեն հայրենի Արշանովո գյուղ։ Նա մահացել է հունվարի 27-ին Բախմուտի մոտ»,- գրում է պարբերականը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր