Մի վտանգավոր բանի մասին կուզեմ ասել. Ռուբեն Վարդանյանի հրաժարականից հետո ինչ է լինելու Արցախում

«Հիմա նաեւ սահմանադրական փոփոխություն կա Արցախում, որ ԱԺ-ն արտակարգ իրավիճակում կարողանա նախագահ ընտրել: Արցախի ԱԺ կազմը դուք գիտեք, արդյոք Սամվել Բաբայանի ներկայությունն այնտեղ այդ քվեարկությունը ապահովելն է Արայիկ Հարությունյանի հետ միասին: Արդյոք Սամվել Բաբայանի ներկայությունը միայն անձնական է, թե՞ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ որոշակի պայմանավորվածություններ կան:
Բայց ամեն ինչին պետք է նայենք արդյունքի տեսանկյունից. Ռուբեն Վարդանյանի հրաժարականից հետո ինչ է լինելու Արցախում, Վարդանյանն ինչպե՞ս է դիրքավորվելու: Մի վտանգավոր բանի մասին կուզեմ ասել. Արցախում սկսել են դերակատարության ինչ-որ բաներ վերցնել իրենց վրա ինչ-որ ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, երբ Արցախում այսօր պետք է կուռ, միասնական ղեկավարություն լինի»,-ասաց Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Արցախը պետք է երկխոսի Ադրբեջանի հետ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Սամվել Բաբայանը նաեւ ասել էր՝ թող Ադրբեջանը բանակցի Արցախից նրա հետ, ում հետ ճիշտ է համարում: Սա եւս թեական մոտեցում է, ոչ ճիշտ մոտեցում է: Ադրբեջանը չպետք է որոշի, թե ում հետ բանակցի, ճիշտ կլինի, որ Արցախը կարողանա ինքը որոշել, թե ով է խոսելու: Սա հարցի մի կողմն է: Հայաստանը հետեւողականորեն առաջ է տանում, որ մենք կապ չունենք, մենք չենք խառնվում, դա մեզ չի վերաբերում, Արցախը Ադրբեջանի մաս է, թող Արցախն ու Ադրբեջանը խոսեն, սա եւս բերում է այսպիսի իրավիճակի: Այսինքն բուն խնդիրը ՀՀ իշխանություններն են, Արցախում ստեղծված իրավիճակի պատասխանատուն դարձյալ ՀՀ իշխանություններն են»: