Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 փետ 2023 20:12

Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը, ըստ էության, մասամբ բավարարեց պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով:

Ինչ վերաբերում է Արցախի գազամատակարարումը և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու վերաբերյալ Հայաստանի պահանջին, ապա Հաագայի դատարանը գտնում է, որ Հայաստանը չի հիմնավորել, որ Ադրբեջանն է խաթարում Արցախի գազամատակարարումը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝

• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Արդարադատության միջազգային դատարանը նաև մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհաստատեին, որ ՀՀ ենթադրյալ գործողությունները ականների մասով նպատակ են ունեցել ի չիք դարձնել կոնվենցիայով նախատեսված իրավունքների իրագործմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր