ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

23 փետ 2023 11:09

«Արցախը Հայաստանն է և վերջ» VS «Ահա և վերջ».Ահա և վերջ» թուրք-ադրբեջանական համատեղ օպերացիայի վերջին արարին

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը գրում է.


«Իշխանության արցախուրացման քաղաքականությունը տապալում  N 4. «Արցախը Հայաստան է և վերջ» vs «Ահա և վերջ»


Հայաստանյան «հեղափոխական» իշխանությունների Արցախյան կարգավորման ձախողումների կամ միտումնավոր տապալումների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում նիկոլի՝ Արցախի Վերածննդի հրապարակում 2019-ին հնչեցված հայտնի միտքը․ «Արցախը Հայաստան է և վերջ»։


Շատերը դա դիտարկեցին էմոցիոնալ պոռթկման համատեքստում, շատերն այն որակեցին որպես նոր իշխանության հերթական «հեղափոխական» բեկումը բանակցային գործընթացում, սակայն քչերը միայն ուշադրություն դարձրեցին, որ հենց այդ հայտարարությունից հետո հատվեց ռուբիկոնն ու սկսվեց պատերազմի հետհաշվարկը, քանի որ՝


. Իրեն գժի տեղ դրածը (հիշեք հայտնի գաղտնազերծված ձայնագրությունը) արդեն իսկապես «գժվացրեց» միջազգային հանրությանը իրարամերժ ու հակասական գնահատականներով,


.Կոնֆլիկտը սահուն տեղափոխեց Հայաստան-Ադրբեջան տարածքային հակամարտության դաշտ,


.Դրանով փաստացի զրոյացրեց Արցախի սուբյեկտայնությունն ու արցախյան կողմի՝ բանակցային սեղանին վերադառնալու իր նախորդ պնդումների հիմնավորվածությունը,


.Թույլ տվեց Ալիևին պաշտպանողականից (հիշեք Վիեննան և Սանկտ Պետերբուրգը) անցնել հարձակողական ռազմավարության կիրառման (Վալդայ 2019)


.Հենց ռուսական կողմի ներկայությամբ Ալիևն իր լուր աշխարհի հայտարարեց, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»։


.Ընդամենը 1 տարի անց Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ ու  առնվազն 80 %-ով հասավ իր նպատակին


.Երբեմնի հաղթանակած Արցախի Հանրապետության 12 500 քառ․ կմ տարածքից մնաց ընդամենը 2500-ը, այն էլ միայնակ, շրջափակված ու ռուս խաղաղապահների ողորմածությանը հանձնված։


.Իսկ «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսից օրվա իշխանական վարչախումբը չարագուշակ կերպով անցում կատարեց «Ահա և վերջ» թուրք-ադրբեջանական համատեղ օպերացիայի վերջին արարին․․․․


Հ․Գ․ «Ահա և վերջ», հառաչեցին Արարատի վսեմաշուք գագաթին բազմած հայոց մեծամեծ նախնիները՝ տեսնելով, թե ով է այժմ առաջնորդում բոլոր հյուսիսային ազգերի մեծ վեհագույնին՝ հայ ժողովրդին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր