ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

25 փետ 2023 13:04

Ժամանակն է կտրել ամերիկյան գորգոնի գլուխը, նա այնքան արյուն է խմել…Ի՞նչ են մտածում հայերը Պուտինի ուղերձի կապակցությամբ

tsargrad.tv–ն գրում է, որ անցած երեքշաբթի Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում հանդես է եկել ուղերձով, որին հետևել են ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Հարավային Կովկասում։ «301-ի խորհուրդ» հայկական ընդդիմադիր նախաձեռնությունը առաջին հերթին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր ելույթում ռուսական պետության ղեկավարը կենտրոնացել է աշխարհակարգի վրա։ Պուտինն ընդգծել է, որ ամերիկյան աշխարհում կարող է լինել միայն մեկ «պարոն», ուստի ԱՄՆ-ը հաշվի չի առնում այլ երկրների շահերը։


Նախաձեռնության հայտարարության մեջ երկրորդ հերթին ասվում է, որ Արևմուտքի գործունեության հետևանքները զգացել է նաև հարավկովկասյան տարածաշրջանը, որտեղ հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է մեկ տասնամյակից ավելի։ Դրա պատճառով են տեղի ունեցել 2016 և 2020 թվականների պատերազմները: Որպես երրորդ թեզ «301-ի խորհրդի» համակարգող խումբը ուրվագծել է Ռուսաստանի անփոխարինելի դերը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման հարցերում։ «...Իսկ նրա (Ռուսաստանի) դերն անտեսելու փորձերը սպառնալիք են Հարավային Կովկասի անվտանգությանը»,ասված է հայտարարության մեջ։ Իրենց կոչի վերջում հիշեցրել են, որ վերջերս հանրապետություն է ժամանել ԵՄ դիտորդական առաքելությունը։ «301-ի խորհուրդը» համոզված է, որ եվրոպացի պատվիրակների հիմնական նպատակը ռազմական հերթական սրացման համար ճանապարհ հարթելն է։


Պուտինի ուղերձին ծանոթացել են նաև համացանցի շարքային հայ օգտատերերը: Նրանցից շատերն իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի գործողություններին։ «Ես հայ եմ և երբեք չեմ ապրել Ռուսաստանում, բայց ես հիանալի հասկանում եմ, թե ինչի մասին է խոսում Պուտինը, մեզ ուզում են ենթարկել, դա երբեք չի լինի»,գրել է Արմեն Գ.–ն: Մեկ այլ ընթերցող ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը պայքարում է արդար աշխարհակարգի համար, ուստի մնացածները պետք է աջակցեն դրան։ «Ժամանակն է կտրել ամերիկյան գորգոնի գլուխը: Նա այնքան արյուն է խմել… Ժամանակն է, որ աշխարհը վերջ դնի դրան», վստահ է Լիլիթ Ա.–ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր