Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 փետ 2022 20:12

Պուտինի դեպքում շատ բպրդ է, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ կա Պուտինի մտքում

Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է, որ նախքան 2017 թվականը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Ռուսաստանում ունեցել է գաղտնի զենք՝ հատուկ գործակալ, ով հասանելի է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական շրջապատին եւ կարողացել է Վաշինգտոնին տեղեկացնել այն մասին, թե ինչպես է Պուտինը մտածում ու պլանավորում իր հաջորդ քայլերը։ Սակայն այդ գործակալին արտաքսել են Ռուսաստանից, եւ ամերիկյան կողմն այլեւս չի կարող հասկանալ, թե ինչպես է մտածում Պուտինը եւ ինչ է պատրաստվում անել։ Այս պատմությունն ամերիկյան հեղինակավոր պարբերականը հիշել է հատկապես այս օրերին, երբ ռուս-ուկրաինական հարաբերություններում լարվածությունը հասել է աննախադեպ չափերի, եւ օր-օրի սպասվում է, թե ռուսները ներխուժելու են Ուկրաինա։

Ու ամերիկյան հատուկ ծառայությունների եւ վերլուծական կենտրոնների համար առաջնային հարց է, թե մեծ տակտիկի համարում ունեցող Պուտինն ինչ է անելու հաջորդիվ՝ կիրառելո՞ւ է արդյոք զորքերը գործնականում, թե՞ դրանք միայն որպես ազդեցության լծակ է օգտագործելու՝ առավելությունը տալով ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը։ Պարբերականը նշում է, որ ներկայումս ամերիկյան կողմը որոշ բաներ կարողացել է եզրակացնել՝ հիմք ունենալով հատուկ ծառայությունների կորզած տեղեկությունները, որոշ բաներ էլ եզրակացվում են Պուտին-Բայդեն շփումների բովանդակության վերլուծությունից։

Հետաքրքրական է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հատկապես կարեւորում են այն, թե ինչ աշխարհայացք ունի Պուտինը, ինչպես է մտածում, ինչ մտային կատեգորիաներով եւ ինչպիսի լեզվամտածողություն է կիրառում։ Այս ամենի արդյունքում պարզվել է, որ կոնկրետ Ուկրաինա ներխուժման հարցում Պուտինի քայլերը կախված են նրա հաշվարկից, թե ինչ կստանա նա ներխուժելու դեպքում եւ ինչ կստանա, եթե շարունակի դիվանագիտության ոլորտում աշխատելը, եւ որ դեպքում են նրա օգուտներն ավելի շատ։

Ընդ որում, ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ յուրաքանչյուր նոր իրադրային նյուանսի հետ Պուտինը ողջ հաշվարկը սրբագրում է եւ հարմարեցնում նոր իրողությանը։ The New York Times-ը նկատում է, որ մասնագետների համար միշտ էլ բարդ է հասկանալ բռնապետերին, սակայն Պուտինի դեպքում շատ ավելի բարդ է ամեն բան, քանի որ նա չի օգտվում էլեկտրոնային սարքերից, քիչ բան է խոսում իր անմիջական շրջապատի հետ, սկսել է իր կարիերան որպես խորհրդային ՊԱԿ-ի սպա եւ որպես այդ դպրոցն անցած մարդ, չափազանց դժվար է հետազոտվում։ Ու պատահական չէ, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը լրագրողների հետ զրույցում անկեղծացել է, որ իրականում չափազանց բարդ է, եւ իրենք չեն կարող ասել, թե ինչ կա Պուտինի մտքում, եւ, հետեւաբար, անհնար է ենթադրել, թե ներկայումս ստեղծված իրավիճակն ինչի կարող է հանգեցնել։ Պարբերականը նկատում է, որ ռուսական կողմի կոշտ դիրքորոշումը մասամբ նաեւ հետեւանք է այն բանի, որ Պուտինի թիմում մեծ հաշվով չգիտեն, թե ինչ է ուզում իրենց ղեկավարը, որքան է գնահատում հաջողության հասնելու հավանականությունը։ Պարզ է միայն այն, որ Պուտինը սկսել է Ռուսաստանի կարգավիճակն աշխարհում գնահատել լրիվությամբ նորովի։

Այդ նորովի գնահատման ֆակտորներից է ինչպես ռուսական նորագույն սպառազինությունների առկայությունը, այնպես էլ էներգակիրների շուկայում բարձր գների առկայությունը։ Պուտինը հատկապես վերջին պարագայում հասկացել է, որ որքան կոշտ եւ սպառնալից կեցվածք ընդունի, այնքան նավթի եւ գազի գները կաճեն, եւ ինքը շահող դուրս կգա։ Ամերիկյան կողմը նաեւ հաշվի է առնում Պուտինի՝ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հանդեպ ունեցած վիրավորանքը, հանգամանք, որը եւս կարեւոր գործոն է, եթե հաշվի առնենք, որ խոսքը գնում է ավտորիտար ղեկավարի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր