Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

01 մար 2023 15:12

Լավրով-Բայրամով հանդիպմանը հնչած հայտարարությունները հերթական անգամ հուշում են, որ ՀՀ-ն որևէ հույս, որը վերաբերում է խաղաղությանը հաստատմանը, չպետք է կապի ՌԴ- հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Երկու երկրների արտգործնախարարները հանդիպումից հետո մամուի ասուլիսի ժամանակ հանդես են եկել հայտարարություններով:


Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում առանձնացրեց մի քանի հայտարարություններ, որոնք ըստ քաղաքագետի կարևոր էին. «Լավրովը վերջապես փորձեց որոշակի կերպով պահել իրեն որպես դիվանագետ և հնչեցրեց մի քանի դիվանագիտական մեսիջ առ այն, որ ուրիշ երկրների կողմից միջնորդությանը Ռուսաստանը դեմ չէ և այն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ, գոնե որոշակի դիվանագիտություն այստեղ ապահովեց: Նաև որպես դիվանագիտական ես դիտարկում եմ նրա այն հայտարարությունը՝ ըստ որի որևէ անցագրային կետեր Լաչինի միջանցքում չպետք է տեղակայվեն, չնայած Լավրովն ասաց, որ հնարավոր է տեխնիկական միջոցներ տեղակայվեն՝ սկանների տեսքով, սա նաև բխում է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պարտավորություններից, որոնք ամրագրվել են նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Լավրովի ելույթի դիվանագիտական մասն այսքանն էր, մնացած բոլոր հայտարարություններն իրենք իրենցով դեստրուկտիվ էին և որևէ ռացիոնալ և իրատեսական տարր չէին պարունակում»:


Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին Լավրովի արձագանքին՝ Ստեփանյանն ասաց. «Առաջին հերթին նրա խոսքը, որում նա ասաց, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում ոչ լեգիտիմ է, դրա վրա կուզեի կենտրոնանալ, ինչ է նշանակում ոչ լեգիտիմ, ով է որոշում լեգիտիմությունը, բացի ՀՀ-ից: Առաջին հերթին ոչ լեգիտիմը հենց Լավրովի հայտարարությունն է, այստեղ պարոն Լավրովը նորից մոռացավ, որ ինքը դիվանագետ է, նորից մոռացավ, որ կան միջազգային կոնվենցիաներ և կա երկրների սուվերենության սկզբունք, որը Ռուսաստանն Ուկրաինայում և այլ տեղերում խախտում է»:


 
Քաղաքագետը նաև խոսեց Բայրամովի հայտարարությունների մասին. «Ըստ իս՝ Բայրամովը հերթական անգամ ցույց տվեց Ադրբեջանի իրական նպատակները: Նա ասաց, որ իրենք դեմ են ԵՄ առաքելության տեղակայմանը Հայաստանում, նա նշեց, որ Հայաստանն ասում է, որ սա ՀՀ-ի տարածքն է և Ադրբեջանն իրավունք չունի խառնվել և կարծիք հայտնել, բայց այդ մոնիթորինգային առաքելությունը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին, այսինքն այստեղ նա ճանաչեց, որ կա այդպիսի սահման, շատ հետաքրքիր է, երբ Ադրբեջանին ձեռնտու չէ նա ասում է, որ սահման չկա, երբ ձեռնտու է՝ ասում է, որ սահման կա, և երկրորդն ինչի վրա կուզեի ես ուշադրություն դարձնել, դա նրա հայտարարությունն էր, որ սա վերաբերում է նաև Ադրբեջանին և նրա իրավունքներին, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ օրինական իրավունք ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքների նկատմամբ, դա ասվում է Լավրովի ներկայությամբ, որը հանդիսանում է ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը: Սա հերթական անգամ հուշում է այն, որ Հայաստանը որևէ հույս, որը վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և խաղաղությանը հաստատմանը, չպետք է կապի Ռուսաստանի հետ»:


Թե արդյոք Լաչինի միջանցքում նախատեսվող տեխնիկական սարքերի տեղակայումը որքանով է բխում մեր շահերից՝ քաղաքագետն ասաց. «Ալիևն ամեն օր զարթնում է և մի նոր բան է հորինում և այդ հերթական հորինվածքը «էկոակտիվիստների» միջոցով փորձում է կյանքի կոչել: Մենք գիտենք, որ Ալիևը ոչ մի բանի չի հասել Լաչինի միջանցքի փակումով, Ալիևն ու Լավրովը ոչ մի բանի չեն հասել, և հիմա նրանք պետք է ինչ-որ ձև այս իրավիճակից դուրս գան, որովհետև կա Հաագայի որոշում, որն Ադրբեջանը չի կարող չկատարել, եթե Ադրբեջանը չկատարի այն, որոշ ժամանակ անց նրա նկատմամբ կիրառվելու են սանկցիաներ: Այնպես, որ Ալիևը փորձում է շնից մազ պոկել և ինչ որ մի կերպ ինչ-որ մի բան առաջ տանել այնպես, ինչպես նա պատկերացնում է Ադրբեջանի շահերը: Ինչ վերաբերում է սկանների տեղակայմանը, մենք չգիտենք այդ սկանները, որ դրվեցին, ինչ ֆունկցիաներ են կատարելու և ինչ են անելու մարդիկ, որոնք դրա կողքին կանգնելու են: Կարող են արցախցիների փաստաթղթեր ստուգել, կարող են նրանց բռնել, կարող են նրանց հռչակել տեռորիստ և տանել Բաքու: Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է, այնպես որ այստեղ որևէ կոմպրոմիս չի կարող լինել, այդ սկանները կարող են վերածվել անցակետի»:


Դավիթ Ստեփանյանն անդրադարձավ նաև Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ արգործնախարաը հույս հայտնեց, որ շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. «Մինչև երկաթուղու գործարկումը կան հարցեր, որոնք ի հայտ են եկել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի տարածքը, ինչպես է Լավրովը պատկերացնում այդ երկաթուղու գործարկումը այն ֆոնին, երբ Հայաստանի տարածքների մի մասն օկուպացված է և այնտեղ հիմա կանգնած է ադրբեջանական զինուժը, երբ մենք խոսում ենք որևէ քայլի մասին, ապա պետք է հասկանանք, որ այդ քայլերը կարող են հաջորդել միայն այլ քայլերի: Առաջին քայլը, որ պետք է արվի դա Հայաստանի տարածքների դեօկուպացիան է, միայն դրանից հետո կարելի է խոսել մնացածի մասին: Այս իրավիճակը ստեղծել է Ադրբեջանը, ոչ ոք Ադրբեջանին չէր ստիպել մտնել Հայաստանի տարածք և նրանից պոկել կտորներ»:


Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերութունների կարգավորման համատեքստում ռուսական միջնորդության մասին՝ Ստեփանյանը նշեց. «Ռուսաստանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից միջնորդի դեր չի կատարում, Ռուսաստաանի շահերն համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս համատեքստում Մոսկվայի միջնորդությունը Հայաստանին լավ բանի չի բերելու, Ռուսաստանն այս հարցում Հայաստանի դաշնակիցը չէ: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բանակցություններն անցկացվեն ցանկացած միջնորդությամբ, բայց ոչ Ռուսաստանի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր