Տեսանյութ․ Նշվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, ինչ խորհուրդ ունի այն          Զանգեզուրի միջանցքի նախագիծը ծուղակ է Իրանի և Ռուսաստանի շրջափակման համար       Վիճաբանություն, դանակահարություն Աբովյան քաղաքում, բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար    

27 հուլ 2025 18:03

Տեսանյութ․ Նշվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, ինչ խորհուրդ ունի այն

Տեսանյութ․ Նշվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, ինչ խորհուրդ ունի այնՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է որպես Վարդավառ։

Պայծառակերպությամբ Հիսուս գոտեպնդում է առաքյալներին, ցույց տալիս աստվածային իր ամենազորությունն ու կարողությունը։ 

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29):

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր