Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

02 մար 2023 16:25

Ճապոնիայում գրիպի բռնկման պատճառով ռեկորդային թվով թռչուններ կվերացվեն

Ճապոնիայում այս սեզոնին թռչնի գրիպի պատճառով ոչնչացման ենթակա թռչունների թիվն առաջին անգամ գերազանցել է 15 միլիոնը, վկայում են երկրի գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ ձկնորսության նախարարության տվյալները։


«Այս սեզոնին, երբ առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 28-ին, մարտի 2-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ բացահայտվել է վարակման 77 դեպք 25 նահանգներում։ Վերացման ենթակա թռչունների ընդհանուր թիվը կազմում է 15,02 միլիոն»,- նշվել է ճապոնական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։


Թռչնի գրիպի վերջին բռնկումը հաստատվել էր հինգշաբթի՝ ավելի վաղ, Ֆուկուոկա նահանգում։ Սկսվել է 243 հազար հավերի ոչնչացումը։ Սովորաբար մեծ թվով թռչունների սպանդը տեւում է ավելի քան մեկ շաբաթ։


Թռչնի գրիպի վիրուսի հայտնաբերումից հետո ֆերմայի շուրջ, որտեղ հայտնաբերվել են վարակի օջախները, 3 կիլոմետր շառավղով հավերի եւ ձվերի տեղափոխման կարանտին է մտցվել, ինչպես նաեւ արգելվել է հավերի եւ ձվերի դուրսբերումը 10 կիլոմետրանոց գոտու սահմաններից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր