Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

03 մար 2023 12:10

Գերմանիայի կանցլերն արեց սենսացիոն և ֆանտաստիկ մի հայտարարություն, որը չի արել ՀՀ իշխանությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ Բեռլինում սկանդալային հայտարարություն է արել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Շոլցը հայտարարել է, թե կարևորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ավելին, նա երկու անգամ շեշտել է, որ ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ինքնորոշման իրավունքը հավասարազոր են։


«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և Լեռնային Ղարաբաղում գնալով սրվող հումանիտար իրավիճակից, ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ, ի բարօրություն մարդկանց լուծման, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսակետից, ընդ որում այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- նշել է կանցլերը։


Թերևս անականկալի եկած Փաշինյանը, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո ընդհանրապես որևէ բառ չի ասել Արցախի բնակիչների ինքնորոշման մասին, կմկմացել և որևէ կերպ չի երկրորդել Գերմանիայի կանցլերին։


Ինչևէ, Գերմանիայի կանցլերը նաև չի բացառել եվրոպացի դիտորդների թվի ավելացումը, հիշեցրել, որ ներկայումս Հայաստանում գտնվող 100 դիտորդների ղեկավարը հենց գերմանական ոստիկանության սպա է։ Թերևս համատեղ ասուլիսի առանցքային նշանակություն ունեցող հարցերից մեկը Ռուսաստանի նկատմամբ Արևմտյան պատժամիջոցները Հայաստանի միջոցով շրջանցելու հարցն է եղել։ Նիկոլ Փաշինյանը բացառել է ստվերային քայլերը, պնդել, որ Հայաստանը կատարում է միջազգային բոլոր պարտավորությունները և չի փորձում պատժամիջոցների շրջանցման տարանցիկ կետ դառնալ Ռուսաստանի համար։


Ըստ էության, Գերմանիայի կանցլերի այս սենսացիոն և ֆանտաստիկ հայտարարությունները վկայում են, որ Գերմանիան իր սեփական շահերն ունի հարավ-կովկասյան տարածաշրջանում և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համատեղ, կամ նրանցից առավել, փորձում է այդ շահերն առաջ մղել, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները բացառում են Արցախի և արցախցիների ինքնորոշման որևէ հնարավորություն, Օլաֆ Շոլցի այս հայտարարությունը առանցքային նշանակություն կարող է ունենալ։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր