Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5, աստիճնաով, եղանակն առաջիկա օրերին          Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, բայց Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից       Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերшզմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը իրանական նորամուծություն է    

04 մար 2023 12:38

Շնորհակալ եմ Հայաստանին աջակցության և հնարավորության համար.ՀՀ քաղաքացիություն ստացած բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը նոկաուտով հաղթել է Բալոգունին

Մուրատ Գասիևը նոկաուտով հաղթել է Մայք Բալոգունիին և նվաճել WBA միջմայրցամաքային տիտղոսը։


 
«Շորհակալ եմ շնորհավորանքների համար։ Հաճելի էմոցիաներ ունեմ։ Շնորհկալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր եկել էին Օսիայից, Ռուսաստանից և ներկա էին այս մենամարտին, որովհետև այն կարևոր է իմ կարիերայի համար։ Մրցակիցը շատ վտանգավոր և արագ էր գործում։ Ծանր քաշային կարգում մեկ հարվածը կարող է որոշել ամեն ինչ։ Չնայած՝ թե ոնց ես պատրաստվել, մեկ շեղում և կարող ես բաց թողնել հարված»,-հղթանակից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Գասիևը։


«Անչափ շնորհակալ եմ Հայաստանին աջակցության և հնարավորության համար, որ կարողացա վերադառնալ մեծ ռինգ և ես հույս ունեմ, որ այն ինձ համար նոր սահմաններ կբացի»,-ասել է Մուրատը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր