«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

04 մար 2023 14:35

Հային ոչինչ չի սպառնում, հայը կա ու կշատանա, բայց Հայաստանին սպառնում է, պետք է հասկանանք աշխարհի կանոններն ու ապրենք այդ կանոններով

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհակարգը փլուզվում է և մենք պետք է բավարար ճկունություն ունենանք, որ կարողանանք մեր պատականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանենք։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Իմ համոզմամբ՝ հային ընդհնարապես ոչ մի բան չի սպառնում, որովհետև հայը կա, եղել է ու կշատանա, բայց Հայաստան պետությանը սպառնում է։ Հայկական ներուժը պետք է գերենացվի մեր պետությունը ուժեղացնելու ուղղությամբ, բյուջեն պետք է տասնապատկվի, ՀՆԱ-ն, քաղաքական, տնտեսական, ռազմական կարողությունները պետք է ավելանան, բայց որպեսզի դա տեղի ուեննա, մենք պետք է հասկանանք աշխարհի կանոններն ու ապրենք այդ կանոններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր