Թրամփը հայտարարել է, որ մտավոր ունակությունների թեստ է հանձնել. առաջարկել է Ջո Բայդենին նույնն անել          Տեսանյութ.Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի. Սամվել Բաբայան       Փաշինյանին եմ ներկայացրել Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում    

06 մար 2023 10:01

Իսրայելը Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք, որն էլ ի պատասխան նավթ է ուղարկել Իսրայել

Իսրայելական Haaretz հրատարակությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում լրատվամիջոցները եզրակացրել են, որ ավելի քան 90 թռիչք է իրականացվել Ադրբեջանի եւ Իսրայելի օդանավակայանի միջեւ, որը սովորաբար օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտահանման համար։


Ըստ Haaretz թերթի հետաքննության՝ անցած հինգշաբթի օրը մեկ այլ ուղեւորություն է կատարվել բեռնատար ինքնաթիռով, որի ընթացքում ինքնաթիռը մի քանի ժամով կանգ է առել Էյլաթից հյուսիս գտնվող Իսրայելի Օվդա ռազմաօդային բազայում, որից հետո վերադարձել է Բաքու։


Լրատվամիջոցների հետաքննության արդյունքներով պարզվել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվել է 92 չվերթ, որոնք իրականացրել է Silk Way Airlines-ը, որը ադրբեջանական մասնավոր բեռնափոխադրումների ավիաընկերություն է։


Նշվում է նաեւ, որ Իսրայելը Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք, որն էլ ի պատասխան նավթ է ուղարկել Իսրայել։


Զեկույցում հավելվում է, որ Ադրբեջանը Իսրայելին թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել Իրան եւ վերահսկել այն, ինչ կատարվում է երկրում՝ հաշվի առնելով Իրանի հետ Բաքվի ընդհանուր սահմանը։


Haaretz-ի հետաքննությունից հետո սոցցանցերի օգտատերերի կողմից քննարկվել են մի քանի տեսություններ. ոմանք պնդում են, որ Իսրայելը կարող է զինել Ադրբեջանին, որպեսզի օգնի նրան պայքարել եւ բախվել Հայաստանի հետ, նշում է մերձավորարեւելյան լրատվամիջոցներից մեկը՝ Albawaba-ն:


Սակայն ոմանք պնդում են, որ Իսրայելը Ադրբեջանում գաղտնի բանակային բազաներ է կառուցում՝ Իրանի հետ հնարավոր պատերազմի համար։


Փետրվարի 28-ին Իսրայելում Ադրբեջանի առաջին նշանակված դեսպան Մուխթար Մամեդովը վայրէջք է կատարել Թել Ավիվ եւ ստանձնել իր պարտականությունները, ընդգծում է լրատվականը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր