Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

06 մար 2023 11:28

Արտակ Բեգլարյանի կոշտ արձագանքը՝Տոյվո Կլաարի մասին ՝ նա կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է

Արցախում Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անդրադարձի վերաբերյալ  Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կոշտ գրառում է կատարել  «Թվիթեր»-ի իր էջում:


«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»,- գրել է նա:


Հիշեցնենք՝ Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր