Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

06 մար 2023 16:21

Չի բացառվում, որ մարտի 5-ի դիվերսիան ընդամենը նախապատրաստվող խոշոր գործողության նախերգանքն էր

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցով Հաագայի դատարանի որոշումից օրեր անց Ադրբեջանը դիմում է խոշոր սադրանքի։ Սա Արցախում վերջին մեկ տարվա ընթացքում առաջին խոշոր ռազմական բախումն էր, որի հետևանքով երկու կողմերն էլ ունեցան զոհեր և վիրավորներ։ Արցախում վերջին խոշոր ռազմական բախումը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ՝ Փառուխ գյուղի հատվածում։


Հատկանշական է, որ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից անմիջապես հետո։ Սադրանքին նախորդել էր նաև Գերմանիայի կանցլերի հայտնի հայտարարությունը՝ Արցախի բնակչության ինքնորոշման հարցի կարևորության մասին։


Այս սադրանքով Ալիևը և նրա խորհրդատուները ցույց տվեցին, որ շարունակելու են հաշվի չնստել միջազգային հանրության հետ, կամ էլ ուղղակի անկյուն քշված գազանի պես արդեն անկանոն քայլերի են դիմում։


 
Եվս մեկ ուշագրավ հանգամանք։ Եթե նախկինում ադրբեջանական սադրանքների պատասխանատուն անմիջապես Ռուսաստանն էր, որի խաղաղապահ զորակազմը պարտավոր է չեզոքացնել Բաքվի խուլիգան պահվածքը, ապա մարտի 5-ին՝ Շուշիի մատույցներում և Ստեփանակերտից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած դիվերսիայի համար ասելիք պետք է ունենա նաև միջազգային հանրությունը։ Այդ դիվերսիայով Ադրբեջանը հատեց միջազգային հանրության կարմիր գիծը։ Այն գիծը, որն օրեր առաջ հաստատվել էր Հաագայի դատարանում։


Ադրբեջանական սադրանքին նաև նախորդել էր Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը, որի մասին հայտնի դարձավ մի քանի օր առաջ։ Այս սադրանքը՝ թերևս ցույց տվեց, որ կողմերի հանդիպումն արդյունք չի տվել և Ալիևը հերթական անգամ փորձել է ուժով ստանալ այն, ինչը ցանկանում է։


Մարտի 5-ի ռազմական բախումը, որը հրահրել էր Բաքուն հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների գնալ Արցախի հարցում և հաստատակամորեն առաջ է տանում Արցախը հայաթափելու քաղաքականությունը։


Թեպետ հայտնի չէ, թե որն է եղել Շուշիի մատույցներում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի նպատակը, սակայն դատելով պաշտոնական հաղորդագրություններից և երեկվանից սկսված Ադրբեջանի տեղեկատվական գրոհից՝ Բաքվին չի հաջողվել հասնել նպատակին։ Կամ չի բացառվում, որ մարտի 5-ի դիվերսիան ընդամենը նախապատրաստվող խոշոր գործողության նախերգանքն էր։


Բոլոր դեպքերում միջազգային հանրությունն այս անգամ արդեն պարտավոր է ոչ միայն դատարկ կոչերով, այլև գործնական քայլերով արձագանքել։ Այլապես, այլևս ակնհայտ է դառնալու, որ միջազգային հանրությունը համաձայնեցված խաղ է խաղում ռուսական էներգետիկ պատժամիջոցների շրջանցումն ապահովող Ադրբեջանի հետ։
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր