Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

07 մար 2023 10:49

Հակառուսական տրամադրություններ Արցախում.Միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի քթի տակ՝պետք է զինել արցախցիներին՝ ինքնապաշտպանության նպատակով.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Կիրակի օրը Արցախում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպից հետո, որին զոհ գնաց երեք ոստիկան, Արցախում կրկին աճել են հակառուսական տրամադրությունները։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչներն առաջիկայում պատրաստվում են խաղաղապահների զորամիավորման կենտրոնի առջև բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։


ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը ԱՀ իշխանություններից հրապարակային պահանջել է նաև՝ զինել արցախցիներին՝ ինքնապաշտպանության նպատակով, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի քթի տակ՝ առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա։


Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ իշխանությունները պարտավորություն էին ստանձնել՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին զենքով ապահովելու, սակայն մինչ օրս չեն կատարել իրենց խոստումը։ Բայց դիվերսիայից հետո հրահանգ են իջեցրել՝ ոչնչացնել հարձակված ահաբեկիչներին, որոնց դիակները մնացել են դեպքի վայրում ընկած։ Դիակները թույլ են տվել տանել միայն ռուս խաղաղապահների միջնորդությունից հետո»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր