Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 մար 2023 11:10

Երևանից իջեցվող չափազանց վտանգավոր օրակարգին «կուլ են գնում».Հերթական ծանրագույն հանգրվանում ենք` անկանխատեսելի հետևանքներով

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․


«Արցախի նախագահն այսօր հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»:


Այս հեռանկարի ու Ադրբեջանի իրական նպատակների մասին բազմիցս զգուշացրել եմ:
Ամենատարբեր առիթներով բարձրաձայնել եմ, ահազանգել, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Արցախի հետ հավասար հարաբերությունների ստեղծումն ու առկա խնդիրների կարգավորումն է, այլ սեփական պատկերացումների միջոցով Արցախի ադրբեջանացմանը հասնել:


Հիմա նոր Արցախի իշխանությունը ազդանշան է հղում առ այն, որ Ադրբեջանը սպառնում է «կոշտ ու կտրուկ» քայլերի անցնել. մի բան, որն ակնհայտ էր դեռ 2020-ի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Ադրբեջանն առաջին անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի կոպիտ խախտում արեց ու վերահսկողություն հաստատեց Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերի նկատմամբ:
2-3 տարի է ՀՀ իշխանությունը հասարակությանն ակնհայտ մոլորեցնում է տարաբնույթ «խաղաղասիրական» օրակարգերով, իսկ իրականում նոր պատերազմ, նոր զոհեր բերում:


Արցախի իշխանությունը որոշակի պարբերությամբ թվացյալ դիմադրություն է ցույց տալիս ՀՀ իշխանության դավադիր քաղաքական կուրսին, սակայն ամենապատասխանատու փուլում «կուլ գնում» և հնազանդվում Երևանից իջեցվող չափազանց վտանգավոր օրակարգերին:
Հերթական ծանրագույն հանգրվանում ենք` անկանխատեսելի հետևանքներով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր