Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 մար 2023 14:04

Բաքուն ցանկանում է ստանալ ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ից սարքել իր պրոտեկտորատի տակ գտնվող խամաճիկ քվազիպետություն, «Արևմտյան Ադրբեջան»

Գերմանիա կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ դժգոհություն/տարակուսանք հայտնեց, որ պաշտոնական Բաքուն առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» գոյության գաղափարը, որը չի սահմանափակվում միայն Սյունիքով, այլ ներառում է Հայաստանի ողջ տարածքը։


Անկեղծ է այս զարմանքը, թե՝ ոչ, երկրորդական նշանակություն ունի, սակայն կարևոր է, որ Հայաստանի հասարակությունը և քաղաքական դասը ճիշտ ըմբռնեն, թե հատկապես ի՞նչն է հենց հիմա դրդել Ադրբեջանին ակտիվացնել «Արևմտյան Ադրբեջանի» մասին դիսկուրսը։


Հավաքական Արևմուտքի համար 2023 թվականի հունվարի 10-ին, 100 տոկոս հավանականությամբ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «102-րդ ռազմաբազան վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը», իրենք ինստիտուցիոնալ ու պատմական շանս են ստացել դուրս մղել ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասից հենց Հայաստանի ձեռքերով, միաժամանակ, առավելագույնը Փաշինյանին խոստանալով՝ «բնակարան Լիտվայում՝ Սվետլանա Տիխանովսկայայի բնակության վայրի մոտ», կամ էլ քաղաքական աջակցություն: Աջակցություն այն դեպքում, երբ Հայաստանում կսկսվեն քաղաքական գործընթացներ, երբ իշխանությունը «խոսքից կանցնի գործի», և կսկսվեն գործողություններ ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման ուղղությամբ։


Բաքվի և Անկարայի համար, իրենց հերթին, հունվարի 10-ին վերջնականապես պարզ դարձավ, որ եթե Հայաստանը պատրաստ է սեփական ձեռքերով ոչնչացնել սեփական անվտանգության համակարգը, ոչնչացնել իր սահմանների լեգիտիմացման համակարգը, ապա դա բացում է «պատմական հնարավորությունների պատուհանը»՝ Հարավային Կովկասում հայկական պետականությունը փոխարինելու երկրորդ ադրբեջանական պետականությամբ՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող քվազիպետականությամբ։


Հայաստանում շատերը չհասկացան, որ Բաքուն այսօր ինքն իր համար հնարավորություն է տեսնում «վերաձևավորելու հայկական պետականությունը Հարավային Կովկասում»՝ այն վերածելով իր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական քվազիպետականության՝ «Արևմտյան Ադրբեջանի»։ Բաքուն ցանկանում է ստանալ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանից սարքել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նման մի միավոր, այսինքն՝ իր պրոտեկտորատի տակ գտնվող խամաճիկ քվազիպետություն։


Եվ այդ շանսը նրանք տեսնում են Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացման համատեքստում։ Նրանք դա տեսնում են և Երևանին մղում խորացնելու Մոսկվայի հետ հակասությունները։


Հունվարի 10-ից հետո վտանգը շատ ավելի ծավալուն է, քան Արցախի պետականության ապագայի խնդիրը։


Վերոնշյալի համատեքստում պետք է ընդգծել, որ երբ մարտի 6-ին Արայիկ Հարությունյանը բացահայտորեն խոսում է Ադրբեջանի կազմ Արցախի ինտեգրման հեռանկարների մասին, ինչը Հայաստանում երկար ժամանակ ներկայացվում էր որպես «Հայաստանում 3 միլիոն մարդու կյանքի փրկություն», նա մեկնարկ է տալիս մի գործընթացի, որի արդյունքներով ոչ միայն Արցախն է «ինտեգրվելու Ադրբեջանի կազմ», այլ Հայաստանն էլ վերածվելու է «Արևմտյան Ադրբեջանի»։


Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր