Եվ ո՞րն է նրանց տված օգուտը. ԵՄ դիտորդները նախընտրել են համեմատաբար ավելի անվտանգ հատվածում տեղակայվել

Հայտնի է, որ դիտորդները 2 տարով են եկել Հայաստան, նրանց օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում, սակայն սահմանամերձ համայնքներում դիտարկում իրականացնելու համար խմբեր են ձեւավորվել։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջանները դիտարկելու համար ստեղծված խումբը տեղակայվել է Մարտունի քաղաքում՝ հենց քաղաքի մատույցներում գտնվող հյուրանոցներից մեկում, թեեւ պարբերական զինված բախումներն ու Ադրբեջանի կողմից սադրանքները Վարդենիսի սահմանային հատվածում են տեղի ունենում։ Հավանաբար, ԵՄ դիտորդները նախընտրել են համեմատաբար ավելի անվտանգ հատվածում տեղակայվել»։
«Հրապարակ»