Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

07 մար 2023 21:00

Տեսանյութ.Ես չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ. Ս. Սարգսյան

Ինձ հաճախ էին հարցնում, թե ես երբ եմ գիրք գրելու. այն պատասխանները, որ տվել եմ, հիմա էլ կտամ։ Ես չեմ պատրաստվում հուշեր գրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես ժամանակի սղության խնդիր ունեմ և հատկապես հիմա չեմ կարծում, որ դրա ժամանակն է: Հիմա շատ ավելի կարևոր հարցեր, մտահոգություններ կան, բայց հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ բան գրեմ։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


Հիշեցնենք, որ այսօր նախկին նախագահի  «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսն էր։ 


Հարցին, թե սա նշանակում է, որ ՀՀ երրորդ նախագահը շարունակելու է ակտիվ քաղաքականության մեջ մնալ, վերջինս պատասխանեց․ 
«Ես չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ և ոչ էլ նպատակ ունեմ ինչ-որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր