Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

08 մար 2023 11:29

Ինչո՞ւ են անհանգստացած Իրանում ՀՀ քաղաքականությունից. արդյո՞ք եվրոպացի դիտորդների ներկայությունը Սյունիքում սպառնալիք է

Իրանում խիստ անհանգստացած են Հարավային Կովկաս ոչտարածաշրջանային ուժեր բերելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունից։ Տրադիցիոն զգուշավոր հայտարարություններով աչքի ընկնող իրանցիներն այս հարցում խիստ կոնկրետ և միանշանակ հայտարարություններով են հանդես գալիս՝ նշելով, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը Սյունիքում որպես սպառնալիք են ընկալում Իրանի համար։ Այս մասին տելեգրամի իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը


«Այս թեմաների շուրջ մարտի 4-ին բավական հետաքրքիր քննարկում ենք ունեցել Իրանի Խորհրդարանի Հետազոտական Կենտրոնում (IPRC): Քննարկմանը մասնակցում էին նաև կովկասյան խնդիրներով զբաղվող իրանական այլ կենտրոնների փորձագետներ։ Միջոցառումը հնարավոր է եղել կազմակերպել Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի ջանքերով։


Հանդիպման ընթացքում իրանցի փորձագետներն անընդհատ խոսում էին Սյունիքին սպառնացող վտանգների մասին և ակնարկում, որ Իրանն ամեն ինչ կանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Միևնույն ժամանակ նրանք նշում էին, որ չեն հասկանում Փաշինյանի վարքագիծը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ մտահոգիչ է և որ տարածաշրջանի անվտանգային խնդիրները միանգամայն այլ մոտեցումներ են պահանջում Ռուսաստանից, Հայաստանից և Իրանից։


Բոլոր այս հարցերի մասին մեծ կոնֆերանս է եղել նաև մարտի 5-ին, որտեղ նույնպես չափազանց հետաքրքիր գնահատականներ են հնչել։ Առաջիկայում անպայման կանդրադառնամ առավել կարևոր թեզերին։ Կարծում եմ՝ մեր հանրությունը պարտավոր է իմանալ, թե ինչպես են մեր հարևաններն ընկալում Հայաստանի իշխանությունների այս կամ այն քայլը և թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Ցավոք, խնդիրներն ու սպառնալիքները շատ ավելի շատ են, քան կարող է թվալ առաջին հայացքից»,- գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր