Պետք է այնքան խելք ու միտք ունենանք, որ այսօր ռուսի, եվրոպացու, ամերիկացու գզվռտոցից շահենք, ոչ թե ընկնենք ոտքների տակ ու տրորվենք․․․

«Դրանից հետո նրան հավանաբար խորհուրդ տվեցին այդպես պարզ չխոսել իրենց նպատակների մասին։
Բաքվի բռնապետին այսօր բացառապես հարկավոր է հայաթափել Արցախը, քանի որ այդ կերպ ամենահեշտ ձևով կլուծվի հարցը, իրեն էլ ոչ մեկ ոչ մի բանում չի մեղադրի։ Բաքվի բռնապետը ահաբեկում է, ստեղծում է անտանելի կենցաղային և անվտանգային պայմաններ, որպեսզի մարդիկ օր առաջ լքեն Արցախը։
Ցավոք սրտի Բաքվի բռնապետի նույն ձեռագիրը նկատելի է հենց Արցախում որոշ շրջանակների մոտ։ Որոշներին թվում է, թե եթե իրենք Արցախից դուրս գան, ապա ռուսներին շանտաժի կենթարկեն ու այդպիսով կստիպեն, որպեսզի ռուսները հավուր պատշաճի կատարեն իրենց պարտականությունները․․․
Ցավոք այդպես չէ, հենց սկսեց հայաթափվել Արցախը, այն այլևս հայկական չի լինելու, իսկ թե ռուսը Հարավային Կովկասում ինչպես կապահովի իր ներկայությունը, դա մեզ համար այլևս հետաքրքիր չի լինի։ Մենք պետք է այնքան խելք ու միտք ունենանք, որ այսօր ռուսի, եվրոպացու, ամերիկացու գզվռտոցից շահենք, ոչ թե ընկնենք ոտքների տակ ու տրորվենք․․․
Հ․Գ․ բոլոր օտարամոլների ու օտարմետների մուտքն արգելված է, չեմ նայի որ Պահքի շրջանում եմ, կվիրավորեմ, առանց որևէ մի բան քննարկելու․․․»,-գրել է նա։