Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

09 մար 2023 15:18

Այսպիսի քայլից հետո պարզ է, որ ՌԴ-ն դեմ է լինելու, որ որևէ խաղաղապահ ուժ հայտնվի Արցախում.Հայաստանից չպետք է խորհրուրդներ տանք Արցախի բնակչությանը

Մարդկանց ցասումը հասկանալի է, բայց արտահայտման վայրը անհասկանալի է, որովհետև ռուս խաղաղապահները այդ միջադեպի հետ կապված ամենավերջին ատյանն են, որոնց դեմ պետք էր ցույցեր անել։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ, քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։


«Զարմանալի է, որ բողոքի ակցիա տեղի չի ունենում նախագահականի մոտ, երբ Արայիկ Հարությունյանը թույլատրում է, որ Արցախում լինի այնպիսի միտք, որ Արցախը կարող է ինտեգրվել Ադրբեջանի կազմի մեջ։ Ցավոք սրտի բողոքների ակցիա չեմ տեսել Սամվել Բաբայանի բնակության տեղում, որովհետև նա համարում է, որ Կաշենի հանքը կարող է պատկանել Ադրբեջանին, և հայերը պետք է աշխատեն Կաշենի հանքում և ստանան աշխատավարձ ադրբեջանցիներից։ Մարդիկ չեն գնում, ցույցեր չեն անում Ներքին գործերի նախարարության մոտ, Ջալալ Հարությունյանի եղբոր մոտ, չեն ասում` այդ ո՞նց եղավ, որ ոստիկանի ամենօրյա ճանապարհը անապահով է և որևէ տեսախցիկ չկար, որ ֆիքսեր դիվերսանտների առաջխաղացումը։ Մենք տեսանք, որ տեսախցիկներով առաջախաղացումը ֆիքսվել էր, ինչը չունեին ոստիկանները, ինչո՞ւ զրահապատ մեքենայով  չէին գնացել ոստիկանները։  Ինչու են գնացել ամենաանհամապատասխան վայրի մոտ։ Բողոքողները պահանջում են Վոլկովի հետ հանդիպում, բայց փակել են ավտոբազան, որի մեքենաներով Արցախ սնունդ է բերվում և այլ անհարժեշտ պարագաները»,- ասաց նա։


Նրա խոսքով՝ Հայաստանից չպետք է խորհրուրդներ տանք Արցախում գտնվող բնակչությանը, քանի որ մենք չենք, որ բլոկադայի մեջ ենք, մենք չենք, որ դիվերսիոն խումբը մեզանից 6-7 կմ  է հեռու։ Այս իրավիճակում բոլոր քայլերը, որ պետք է արվեն Արցախում, պետք է արվեն շատ զգուշավոր։


«Ես չէի ասի, որ Արցախը ընդունել է այն ամենը, ինչ անում է Արայիկ Հարությունյանը կամ ինչ ասում է Սամվել Բաբայանը, որովետև ես չունեմ դրա վիճակագրական տվյալները, որ դա ընդունվում է։ Ի՞նչ է պետք Ադրբեջանին և Հայաստանի ղեկավարությանը, այս պրոցեսի հետևում կանգնած գիոպոլիտիկ խմբակին. պետք է, որ Ռուսաստանը դուրս գա Արցախից, այնուհետև Հայաստանից, նրանց նպատակը դա է՝ սերմանել անվստահություն ռուս խաղաղապահների հանդեպ, յուրաքանչյուր ավել օր շրջափակված մարդկանց մոտ ավելացնում է այն միտքը, որ ճանապարհը բացելուց հետո լքեն Արցախը, որպեսզի իրենց ընտանիքների անվտանգությունը ավելի ապահով լինի։ Դա պետք է այդ խմբակին, որպեսզի Ռուսաստանն այնտեղից դուրս հանվի, ասվի՝ չկա բնակչություն, անիմաստ է ռուսների ներկայությունը։ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ պաշտոնական մակարդակով Արցախը ճանաչվի Ադրբեջանինը, այդ դեպքում Ռուսաստանի ներկայությունը ևս անիմաստ է դառնում, որովհետև Ալիևը կասի` ես իմ քաղաքացիների հետ կլուծեմ իմ հարցերը։ Ցավոք սրտի որոշ մարդիկ ազնիվ մղումներից ելնելով փորձում են խափանել այս խաղի կանոնները, որը պետք չէ»,- ասաց քաղաքագետը։



Փորձագետը նշում է, որ մարդկանց ձեռքը տվել են պլակատներ, որ մեզ իսկական խաղաղապահներ են պետք․ «Խոսքը գնում է ՄԱկ-ի, այլ խաղաղապահների մասին և այստեղ հարց  է առաջանում, եթե դուք թշնամանում եք Ռուսաստանի հետ և պարտադրում եք, որ Ռուսաստանը դուրս գա Արցախից, չէ որ Ռուսաստանը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է և կարող է խառնվել որոշումներին Արցախ ինչ-որ մեկին ուղղարկելու վերաբերյալ։ Եթե դու թշնամանում ես մեկի հետ, որ քեզ ձեռք էր մեկնել և պահեց, փրկեց Արցախի այդ մասը, որովհետև կործանվում էր ամբողջ Արցախը, այսպիսի քայլից հետո պարզ է, որ Ռուսաստանը դեմ է լինելու, որ որևէ խաղաղապահ ուժ հայտնվի Արցախում։ Սա չեն հասկանում մարդիկ, ուղղակի իրենց ներշնչել են, որ հեսա ռուսները կգնան, մնացածն էլ կգան տիրություն կանեն, մնացածները չեն գա, այս տարածաշրջանով գլոբալ հետաքրքրված են երկու երկիր Ռուսաստանը և Թուրքիան։ Թուրքական գործակալները ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը այստեղից դուրս գա։ Այդ մտքերը հանել է պետք, որ կգան ուրիշները, այսքանից հետո, եթե դու թշնամանում ես Ռուսաստանի հետ, նա կսկսի քեզ վերաբերվել որպես թշնամի և կանի համապատասխան քայլեր, որը Հայաստանին ձեռնտու չէ,- նշեց նա։


Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի վարքագիծը պայմանավորված է միայն մեկ բանով՝ Հայաստանի առջև դրված է պայման, ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ Ռուսաստանը տարածաշրջանից պետք է դուրս գա՝ Արցախից և Հայաստանից․


«Հայաստանից դուրս է  գալու հայ-թուրքական բարեկամությունից հետո, որովհետև այդ ժամանակ Հայաստանը կասի, որ եթե այստեղ ես մեզ թուրքերից պաշտպանելու, մենք թուրքերի հետ հաշտվել ենք, հաջողություն։ Սա է, բոլոր քայլերը դրանով են պայմանավորված և բոլոր քայլերը այդ տրամաբանության մեջ են»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր