Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 26-ի համար          Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»       Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»    

09 մար 2023 22:09

Հնդկաձավարի պարբերաբար օգտագործումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, արյան ճնշումը, իմունային համակարգը

Հնդկաձավարը շատ սննդարար է։ Հնդկաձավարում պարունակվող ածխաջրերը ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն, ինչի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակի անառողջ տատանումներ չեն առաջացնում։


Ըստ անցկացված հետազոտությունների՝ հնդկաձավարում պարունակվող սպիտակուցներն արդյունավետորեն նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, խոչընդոտում երիկամներում քարերի առաջացմանը։ Հնդկաձավարն ավելի շատ հանքանյութեր է պարունակում, քան բրինձը, հացահատիկն ու եգիպտացորենը։
 
Այն պարունակում է մանգան, մագնեզիում, երկաթ և ֆոսֆոր։ Հնդկաձավարի պարբերական օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, մասնավորապես. արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորում, արյան ճնշում, նյութափոխանակություն, իմունային համակարգ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր