ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ, այն ամոթալի հարված է ժողովրդավարությանը          «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է դատապարտված տղամարդու մարմինը       Մայիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 մար 2023 20:04

Լուի Բոնոն Երևանից Բաքու է վերադարձել Ջեյհուն Բայրամովի հետ լրացուցիչ հանդիպում անցկացնելու համար

Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոն Բաքու է վերադարձել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ լրացուցիչ հանդիպում անցկացնելու համար։ Այս մասին APA-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։


«Գլխավոր խորհրդականը բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպել է ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում՝ խաղաղության գործընթացի առաջխաղացումն ապահովելու համար։ Լուի Բոնոն բարձր է գնահատել արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպման հնարավորությունը։ Ինչպես նշել է Բոնոն երկու երկրներում մամուլի համար իր հայտարարություններում, Միացյալ Նահանգները հավատարիմ է Ադրբեջանին եւ Հայաստանին օգնություն ցուցաբերելուն՝ կայուն խաղաղության հասնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր