Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

11 մար 2023 13:45

«Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, Գևորգ Սիմոնյանի կալանքի հարցը կքննվի այսօր

ՀՀ առողջապահության նախարարությունում՝ գնումների գորրծընթացում, գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում հայտնաբերված չարաշահումների գործով ձերբակալված «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։


Նույն գործով քննարկվել է նաև «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի կալանավորման հարցը, իսկ Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի խափանման միջոցի հարցը Հակակոռուպցիոն դատարանում կքննվի այսօր։


Հիշեցնենք, որ երեկ իրավապահները խուզարկություն են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ առողջապահության նախարարությունում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Ընդ որում, քրեական գործը հարուցվել է շատ ավելի վաղ՝ ավելի մեկ տարի առաջ՝ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, սակայն քննությանը նոր թափ հաղորդվել է միայն վերջերս։ Մասնավորապես, ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ Հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ էր արձանագրել ՀՀ առողջապահության ոլորտում՝ թե գնումների գորրծընթացում, թե գործուղումների, թե կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում։


Նախաձեռնվել էր մի քանի վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ։


Քրեական գործով երեկ ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը, այլ բժիշկներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր