Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

11 մար 2023 15:37

Ադրբեջանը փորձում է ալիբիներ ստեղծել, որպեսզի ռազմական գործողություններ սկսի և ապակայունացնի տարածաշրջանը.անհայտ ժամանակագրության տեսանյութեր են հրապարակել

Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է ամեն ինչ և ցանկալին փորձում ներկայացնել իրականության փոխարեն։ Տարածել է երկու տեսանյութ և պաշտոնապես հաղորդում , որ ռուսական խաղաղպահների ուղեկցությամբ ռազմական ավտոշարասյուն է ՀՀ-ից գնում Արցախ։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով.


«Նախ սկսենք նրանից, որ ավտոշարասյունը մեկից ավելի մեքենաններն են, ոչ թե մեկ մեքենան։, Երկրորդ, անհայտ է, թե դա որ ժամանակաշրջանի տեսանյութ է։ Արդյո՞ք այն ժամանակաշրջանի, երբ ռուսները նոր էին տեղակայավում Արցախում, թե Փառուխի հայտնի դեպքերի։ Մի խոսքով անհայտ ժամանակագրության տեսանյութեր են հրապարակել երկու հատ, որոնք ոչինչ չեն ասում։


 
Մի կարևոր հանգմանք ևս, երբ բեռնատարի բեռնախցիկը բացում են, տեսանյութը վերջանում է։ Հարց, ինչու՞։ Միգուցե սնունդ էր բեռնաթափվում, միգուցե շրջափակված Արցախ ռուսների կողմից հասցված սնունդն է վերաբաշխվում․․․


Մեր միջազգայն գործընկերներին պետք է հասկացնել, որ Ադրբեջանը պարզապես փորձում է ալիբիներ ստեղծի, որպեսզի ռազմական գործողություններ սկսի և ապակայունացնի տարածաշրջանը՝ դարձնելով նոր արյունալի հակամարտության օջախ»։


Հիշեցնենք՝ ՊՆ-ն քիչ առաջ տարածել էր հաղորդագրություն և նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:


ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնել էր, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր