Ի վերջո ով է Արցախի անվտանգության երաշխավորը.նրա այս հայտարարություններն ու խոսքը հակասում են փաստաթղթերին. «Ժողովուրդ»

Սակայն նկատենք, որ նրա այս հայտարարություններն ու խոսքը հակասում են փաստաթղթերին: Բանն այն է, որ 2020 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է Ազգային անվտանգության ռազմավարությունը: Հենց այդ փաստաթղթում Ազգային շահեր բլոկի 4.3 կետում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է:
Այս դերակատարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար»: Ընդ որում՝ այս նախադասությունն ամբողջ ռազմավարության մեջ մի քանի անգամ նշված է: Ստացվում է՝ Փաշինյանի այդ հայտարարությունը հակասում է ռազմավարությանը, նաեւ ՔՊ, կառավարության ծրագրերին, որտեղ եւս ամրագրված է անվտանգության երաշխավոր լինելը:
Իհարկե, 44-օրյա պատերազմը եղել է այս հայեցակարգի ընդունումից հետո, սակայն եթե Հայաստանը հրաժարվում է լինել ավտանգության երաշխավոր, ապա պետք է փոխվեն համապատասխան փաստաթղթերը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 15․ 03․ 23 թ համարում։