Իրանում ապuտամբները քաղաքացիական պшտերազմ են հրահրում, որ պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխnւժման համար          Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղա է մահացել       Ասում են՝ ուրացման գինը հինգ միլիոն է. Տեր Զարեհ քահանա Աշուրյան    

15 մար 2023 14:10

Չեմ պատրասվում հրաժարական տալ.Էդ մտածելակերպով հեռու մնացեք բանակից,սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի

Մենք իրականությունը, ճշմարտությունը ներկայացնելիս չենք խուսափում, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները բոլորինս են, մանավանդ, եթե դրանք վերաբերում են բանակին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


Նա նշեց՝ եթե Զինված ուժերում կան դավաճանական բարքեր, պետք է դրանք արմատախիլ արվեն։


«Պետք է անել համատեղ, բայց դա տանել նրան ու ասել՝ «ամբողջ բանակին ասում են դավաճան, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնալ», էդ մտածելակերպով հեռու մնացեք բանակից, մի՛ փչացրեք առկա մթնոլորտը»,- նշեց նա:


Պապիկյանը կոչ արեց չհամարձակվել իրենց իշխանությանը «հեռվացնել բանակից».


«Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք, մենք մեր բանակի մի մասն ենք։ Գնացեք, հարցրեք, թե ինչ սրտացավությամբ ենք մենք վերաբերվում Զինված ուժերի խնդիրներին»,- ընդգծեց նա։


Պաշտպանության նախարարը հայտարարեց՝ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուրի հետ։


«Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»,- ընդգծեց Պապիկյանը։
«Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, չեմ պատրասվում հրաժարական տալ։ Եվ, այո, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները և թե որքան կհաջողվի այն իրականացնել, կյանքը ցույց կտա»,- պատասխանել է նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր