Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով.եղանակն՝ առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայաստանում և աշխարհում հասարակության հոգեկան առողջությունը գնալով վատթարանում է       Հուլիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 մար 2023 12:30

Արդյո՞ք բանակում է միայն գործել 5-րդ շարասյունը.սպասեք, դեռ ինչե՛ր են բացահայտվելու

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել 5-րդ շարասյան վերաբերյալ՝ մանրամասնելով, թե ովքե՞ր են նրանք, որտե՞ղ և ե՞րբ։

«5-րդ շարասյան հիմնական նպատակն է թուլացնել, քանդել պետությունը, ընդհուպ մինչև նպաստել տվյալ երկրի զավթմանը, անկախության կորստին։


Վարչապետն իր վերջին ասուլիսում կրկին խոսեց պատերազմի օրերի բանակում գործող 5-րդ շարասյան մասին, որն այդ ժամանակահատվածում արեց ամեն ինչ զինվորին հուսալքելու, թիկունքը թուլացնելու, պետական ինստիտուտներն ու պատասխանատուներին վարկաբեկելու համար։ Որքանո՞վ ստացվեց այդ ամենն իրենց մոտ, ցույց տվեց պատերազմի արդյունքն ու դրան հաջորդող զարգացումները։


Սակայն, բանակում է արդյո՞ք միայն գործել 5-րդ շարասյուն կոչվածը։ Միանշանակ` ոչ։


Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հենց առաջին իսկ վայրկյանից 3-րդ երկրներից կառավարվող տարրերը սկսեցին խոսել արդեն ծախված ու հանձնված հողերի մասին, խոսեցին այնքան, մինչև չսկսվեց պատերազմը, պատերազմի ժամանակ խոսեցին այնքան, մինչև հայկական ուժերը չպարտվեցին։


Այս գործին լծված են իբր քաղաքական գործիչներ, իբր վերլուծաբաններ, իբր լրատվականներ, պետական ապարատում դեռևս ծվարած մանր ու միջին չինովնիկներ։


Այս ամենն արվում էր և արվում է մեկ բանի` Հայաստանի սուվերենության դեմ։ Իսկ անողները հայկական անուն- ազգանունով, հիմնականում, ամենաշատը, Հայաստանից ու պատվից խոսողներն են, ըստ էության` քողարկվելով հայրենասիրության պաթոսային քողի ներքո։


Մեր անունը կդնենք Հայաստան ու մեզ չեն կարող ասել, որ մենք հակահայկական գործունեություն ենք ծավալում, կասենք, որ պատիվ ունենք, որ հանկարծ ոչ մեկ չիմանա, որ պատիվը վաղուց արդեն վաճառված է, լրատվականի անունը կդնենք ժողովուրդ, որ չմտածեն հակաժողովրդական ենք, կամ կդնենք երկիր, հանկարծ չմտածեն, որ դեմ ենք երկրին։


Այս է տրամաբանությունը. պրիմիտիվ ու վաղուց արդեն բացահայտված։


Վստահ եմ` մեզ դեռ լրջագույն բացահայտումներ են սպասվում թե’ պատերազմի օրերին տանկերը դեպի Երևան պտտողների, թե’ պետական ապարատում ծվարածների, թե’ ծախու լրագրողների ու լրատվամիջոցների, թե’ քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների, թե’ նախորդող տասնամյակներին պետությունը թալանածների վերաբերյալ։


Ասածիս վկայությունն են մի շարք քրեական գործերը, որոնք ուշ թե շուտ լույս են սփռելու բոլոր դրվագների վրա։


Կարևորը Հայաստանն է, անկախ, հզոր, քաղաքակիրթ ու սուվերեն Հայաստանը, և Հայաստանը մարդիկ են` մենք ենք»,-գրել է Արթուր Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր