Ինչի վրա է հույսը դրել թույլ ու անպաշտպան Հայաստանը, երբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարց ոչ միայն չկա, այլև արևմտյան մայրաքաղաքներում խրախուսվում են

«Մոտ երկու տասնամյակ առաջ Թոնի Բլերը և Բուշ- կրտսերը ոտնձգել են միջազգային իրավունքի դեմ, բայց Հաագայի միջազգային քրեական դատարանը նրանց ձերբակալելու միջազգային օրդեր չի տվել, հիմա նման օրդեր տալիս է Վլադիմիր Պուտինի մասով:
ԵՄ-ն պատժամիջոցների տասը փաթեթ է ընդունել Ռուսաստանի դեմ՝ հարևան երկրի տարածքները զավթելու համար, իսկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարց ոչ միայն չկա, այլ Ալիևն արևմտյան մայրաքաղաքներում խրախուսվում է՝ անվանվելով «վստահելի գործընկեր»:
Երկակի ստանդարտները սպանում են միջազգային իրավունքը, ինչի վրա հույս է դրել թույլ ու անպաշտպան Հայաստանը:
Ավելի լավ է սրա մասին մտածենք՝ Հաագայի դատարանի երեկվա որոշման առթիվ «մաղարիչ» անելու փոխարեն»։