Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում          Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար    

23 մար 2023 10:34

Վարժական հավաքներ երկու ամսով, ովքե՞ր կներգրավվեն

Կառավարության մարտի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված է Վարժական հավաքներ հայտարարելու մասին հարցը։


Ըստ նախագծի՝պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զո­րային­ների վարժա­կան հավաքները կանցկացվեն երկու ամիս ժամկետով` 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:


Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:


«Վարժական հավաքներին ներգրավվում են՝


1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.


2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազո­րա­յին, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.


3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահես­տա­­զո­րային, որոնցից` 23 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.


4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.


5) հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից` 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 3-27-ը ներառյալ.


6) ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստա­զո­րային, որոնցից` 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.


7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոն­ցից` 14 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.


8) թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ»,-ասվում է Կառավարության որոշման նախագծում:


Նախագծի հմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր