Այս հայ ֆուտբոլիստին թեև մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ. թուրք լրագրող

«Երեք ամիս առաջ թուրքերը նրա մասին ոչինչ չգիտեին։ Զախարյանին մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է այդպիսին դառնալ ապագայում։ Թուրքական լրատվամիջոցների վերլուծությունների համաձայն՝ Արսենը բավականին բազմակողմանի ու տեխնիկական խաղացող է:
Ճիշտ է, «Գալաթասարայը» փորձել է գնել Զախարյանին։ Բայց, ինչպես նշում են ակումբին մոտ կանգնած լրագրողները, նրա հայրը չի ցանկացել, որ որդին գնա Թուրքիա՝ վախենալով հայ հասարակության արձագանքից։ Թե որքանով է դա ճիշտ, մենք հստակ չգիտենք: Այժմ «Գալաթասարայում» փոխարինող չունեն Սերժիո Օլիվեյրային, այդ իսկ պատճառով նրանց պետք է Օլիվեյրայի որակներն ունեցող խաղացող: Այսինքն՝ ֆուտբոլիստ, ով կարող է խաղալ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում և թե՛ կիսապաշտպանությունում»,- ասել է Բուդկան Чемпионат-ին տված հարցազրույցում։