ՀՀ քաղաքացիները մոլորության մեջ.ՀՀ ավիացիոն շուկայում ի հայտ կգա նոր խաղացող,այն գրանցվելու է որպես հայկական ընկերություն, սակայն կապիտալի իրական շահառուն թուրք գործարարներ են

Ի դեպ, ընկերությունը թաքցնելու է իր կապիտալի ծագումը՝ դրանով Հայաստանի քաղաքացիներին մատնելով բարեխիղճ մոլորության։
Ավելորդ է ասել, թե ինչ վտանգներ է պարունակում մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում թուրքական կապիտալի ներգրավումը։ Ըստ էության, Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար դա նշանակում է շրջափակման խորացում՝ այս անգամ նաև օդային հաղորդակցության նկատմամբ վերահսկողության սահմանման առումով։