Եթե մենք այս քայլը անենք, իսկ նրանք ընդառաջ քայլ չանեն, մենք մտնում ենք տուպիկ..Խոսքը հայկական գյուղերի մասին չէ          Իրենց վերապահված պարտավորությունները փորձում են քողարկել պատերազմական շանտաժի ներքո. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո ՀՀ-Ն բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում       VTB բանկի քարտապաններն այլևս չեն կարող օգտվել կենսաթոշակների հետվճարի համակարգից    

23 մար 2023 15:10

Բարդ իրավիճակում ենք հայտնվել.հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարություններով ոչ թե ժողովրդին վախեցրեք, այլ սթափության կոչ արեք

Խաղաղության գնում են արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը։ Խաղաղության մասին կարելի է խոսել, երբ երկու հակամարտող կամ պատերազմող պետությունները պայմանավորվել են դառնալ խաղաղ համակեցության պատրաստ հարևան պետություններ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, թե կողմերը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։


«Մի կողմից պարտադրանք, մի կողմից ճնշումներ, մի կողմից սպառնալից հռետորաբանություն և նաև պատերազմով վախեցնելու գործողություններ, իսկ մյուս կողմից՝ խաղաղության գնալու պատրաստակամություն և ժողովրդին ահաբեկելու հայտարարություններ, որ եթե չգնանք խաղաղության, ապա անպայման պատերազմ կլինի»,- նշեց նա։


Նրա խոսքով՝ ինչ որոշում էլ կայացնեն կողմերը, ինչ պայմանագիր էլ ստորագրեն՝ դրանք պետք է ներկայացվեն հայ հասարակությանը և ԱԺ խմբակցությունների դատին։


Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հավանականությանը, ապա դրանք, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի, ցանկացած պահի կարող են սկսվել։ Նրա կարծիքով հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարությունները ոչ թե պետք է ժողովրդին վախեցնեն, այլ սթափության, նաև սեփական հայրենիքն ու հողը պատշպանելու պատրաստակամության բնազդն արթուն պահեն։


«Աշխարհաքաղաքական զարգացումները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ, նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը խոսում են այն մասին, որ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք և պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում կա»,- հավելեց Օհանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր