Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի          Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է       Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև    

23 մար 2023 16:55

Տեսանյութ.Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական բանակցություններում, առաջացան լայնածավալ խնդիրներ, կառուցողական դերի ոչ մի փաստ չկա

Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության առկայության կառուցողական դերի մասին փաստեր չկան։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելությունն օգտագործվում է թեժացման համար։


«Մենք այսօր խոսել ենք երկուստեք հայտարարությունների նվազման անհրաժեշտության մասին, որոնք չպետք է հանգեցնեն թեժացման։ Արեւմուտքի մասնակցության հավելյալ արժեք, ինչպես նրանք են ասում հակամարտության կարգավորմանն իրենց մասնակցության մասին, կարծես թե չի դրսեւորվում։ Չէ՞ որ դա պետք է ինչ-որ դրսեւորումներ ունենա, մենք պետք է, չէ՞, տեսնենք այն հաջողությունները, որոնք նրանք բերել են իրենց գործունեությամբ, դա պարզապես չկա։ Նրանց կառուցողական դերի փաստեր կարծես թե չեն հայտնաբերվում։ Ահա այսպես էլ մենք վերաբերվում ենք»,- ասել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր