Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

25 մար 2023 10:39

Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ գործող առանձին շրջանակներ այս օրերին լծվել են նոր տեղեկատվական արշավի: Իմաստը Արևմուտքի ու արևմտյան քաղաքականության քարոզչական թեզերի «ամուր պաշտպանության» գործին թարմ շունչ հաղորդելն է: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախնական ուսումնասիրություններով պարզվել է, որ հակառուսականության թեզերը առանձնապես հաջող չեն աշխատում Հայաստանում, փոխարենը ակտիվացել է «արևմտյան գծի» հանդեպ սուր քննադատությունը:


Ըստ այդմ, որոշվել է կտրուկ հակադարձել բոլոր նրանց, ովքեր «կհամարձակվեն» հավաքական Արևմուտքի, արևմտյան երկրների կամ պաշտոնյաների «թանին թթու» ասել: Ներկայում ինտենսիվ մոնիտորինգի են ենթարկվում ոչ միայն քաղաքական գործիչների, այլև հատկապես փորձագետների (ի մասնավորի՝ քաղաքագետներ, միջազգայնագետներ, տնտեսագետներ) գրառումները, հարցազրույցները, և բոլոր այն դեպքերում, երբ որևէ ձևակերպում գնահատվում է որպես Արևմուտքի ու արևմտյան քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորման հավանականություն, անմիջապես հետևում է անդրադարձ՝ առավելապես հերքումների, «սուտ բռնելու» տեսքով:




Սրան զուգահեռ ակտիվացել է նաև ֆեյքային գործիքակազմը: Հիմնականում իշխանամետ կամ վերը նշված շրջանակներին հարող «էջերի» միջոցով հարձակում է սկսվում այդ փորձագետների էջերի վրա, ինչպես նաև հայհոյախառն, վիրավորական գրառումներ են կատարվում այն հարթակներում, որտեղ նշյալ «հերքումներն» են տեղ գտնում: Ի դեպ, կան տեղեկություններ, որ այս ամենն իրականացվում է Հայաստանի իշխանությունների «բարձր հովանու» ներքո:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․ 03․ 23 թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր