Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

25 մար 2023 16:32

Շուտով նաեւ Երեւանը կունենա իր փոքրիկ հրաշքը. մանրամասներ երկրագնդի ամենագեղեցիկ ծառի մասին

Սակուրան համարվում է երկրագնդի ամենագեղեցիկ, ամենահմայիչ ծառերից, որի համար ունի գեղեցության մրցանակ։


Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:


Սակուրան, ըստ էության, բալենի է, ունի տարածման հսկայական արեալ։ Դիմանում է արեւի ճառագայթներին, իսկ ձմռանը՝ մինչեւ 30 աստիճան ցրտին։


Գարնանը տեղի է ունենում ֆանտաստիկ երեւույթ՝ մերկ ծառերն ամբողջովին պատվում են հեքիաթային ծաղիկներով։ Սովորաբար, այդ հրաշքը դիտելու համար Տոկիո են մեկնում հազարավոր զբոսաշրջիկներ:


 
Կարծիք կա, որ ծառի ծաղիկներն ու բուրմունքը կախարդական են։


Բազմաթիվ երկրներ իրենց քաղաքները զարդարել են սակուրայով, դեռ ավելին՝ տոնում են սակուրայի օրը, այն վերածելով ազգային տոնի՝ կազմակերպելով փառատոներ, խաղեր, համերգներ։ Այդ քաղաքների շարքում են Ստոկհոլմը, Փարիզը, Կոպենհագենը, Ամստերդամը, Վանկուվերը, Նյու Յորքը, Համբուրգը եւ այլ գերժամանակակից եւ ոճային քաղաքներ։


Հնդկաստանում սակուրան անվանում են աշնանային հրաշք։ Այն ծաղկում է հոկտեմբերին, քանի որ աճում է բարձր լեռներում։


Սակուրան հատկապես շքեղ է Իտալիայի Տոսկանայում։ Այն պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։


Շուտով նաեւ Երեւանը կունենա իր փոքրիկ հրաշքը, եւ հուսով ենք, որ մի գարնանային օր մայրաքաղաքում կնշեն սակուրայի օրը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր